Լիոնել Մեսին դժգոհ է մնացել Անդրե Գոմեշի խաղից
«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին խիստ դժգոհ է մնացել իր թիմակից Անդրե Գոմեշից՝ Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակիչ փուլում «Վալենսիայի» հետ հանդիպմանը (0:2) ցուցադրած խաղի համար:
24-ամյա պորտուգալացին կատալոնացիների մեկնարկային կազմում էր և արդեն ընդմիջմանը փոխարինվեց: Հանդերձարանում Մեսին հայտնել է, որ «Բարսելոնան» 1-ին խաղակեսում կարծես տաս հոգով խաղար: