Անդրե Գոմեշի տրանսֆերը «Բարսելոնային» կարող է 55 մլն եվրո արժենալ
«Վալենսիայի» կիսապաշտպան Անդրե Գոմեշը կարող է համալրել «Բարսելոնայի» շարքերը:
Պորտուգալացի ֆուտբոլիստի համար կատալոնացիները կվճարեն 35 մլն եվրո: Բացի այդ, նախատեսված են 20 մլն եվրոյի տարբեր տեսակի պարգևավճարներ:
Նշենք, որ հուլիսի 21-ին «Բարսելոնան» հայտարարեց Գոմեշի տեղափոխության շուրջ «Վալենսիայի« հետ ձեռք բերած պայմանավորվածության մասին: Սպասվում է, որ պաշտոնապես տրանսֆերը կձևակերպվի հաջորդ շաբաթ: