Փհենչհան-2018. Հայաստանի պատվիրակությունն անցավ օլիմպիական շքերթով
Փհենչհանի «Օլիմպիական ստադիոնում» կայացավ 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:
Երկրների պատվիրակությունները օլիմպիական շքերթին մասնակցեցին ըստ կորեական այբուբենի հերթականության: Հայաստանի թիմը դուրս եկավ 42-րդը: Մեր երկրի դրոշակակիրը դահուկավազորդ Միքայել Միքայելյանն էր:
Օլիմպիական շքերթին մասնակցեցին նաև պատվիրակության ղեկավար Գագիկ Բոլշիկյանը, Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը, օլիմիպիականներ Կատյա Գալստյանը, Աշոտ Կարապետյանը, դահուկավազքի և լեռնադահուկային սպորտի Հայաստանի հավաքականների մարզիչներ Արթուր Միքայելյանն ու Սեյրան Հարությունյանը:
Հայաստանն աննախադեպ երևույթ գրանցեց օլիմպիական խաղերի պատմության մեջ: Միքայելը՝ Միքայելյանների ընտանիքի երրորդ աձն է, որը ձմեռային օլիմպիական խաղերում դարձավ դրոշակակիր: Սոչի-2014-ում Հայաստանի դրոշակակիրը Միքայելի ավագ եղբայրն էր՝ Սերգեյ Միքայելյանը, իսկ 1998 թ. Նագանոյի խաղերում հայկական դրոշը տարել էր Միքայելի մայրը՝ Ալլա Միքայելյանը:


