4174 դիտում
21:44 22-01-2018
Փհենչհան 2018.Հայաստանը երեք օլիմպիական ուղեգիր ունի դահուկասպորտից
Այսօր դահուկասպորտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի քվոտաները: Հայաստանը Փհենչհան-2018-ում կունենա երեք դահուկորդ:
Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրել է, որ դահուկավազքի տղամարդկանց հավաքականը նվաճել է մեկ ուղեգիր, իսկ կանանց թիմը ստացել է սպիտակ քարտի իրավունք: Եվ, ևս մեկ սպիտակ քարտ ստացել է լեռնադահուկային սպորտի տղամարդկանց հավաքականը:
«Առաջիկա օրերին ֆեդերացիան կհրավիրի նախագահության արտահերթ նիստ: Որոշելու ենք, թե որ մարզիկները պետք է հանդես գան Փհենչհան-2018-ում եւ համապատասխան գրությամբ դիմելու ենք Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե»,- ասել է Գագիկ Սարգսյանը:
Նմանատիպ նյութեր
5746 դիտում
19:49 24-10-2017
Փհենչհան-2018. Հունաստանում բոցավառվեց օլիմպիական խաղերի ջահը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
6153 դիտում
15:59 15-12-2017
Փհենչհան-2018. Հարավային Կորեայում օլիմպիական եռուզեռ է. ՖՈՏՈՇԱՐՔ
3901 դիտում
18:13 26-01-2018
Փհենչհան-2018. Հայտնի են օլիմպիական խաղերին մասնակցող դահուկորդների անունները
Այս բաժնից
625 դիտում
22:53 23-04-2024
Հայաստանը ներկայացնող 3 բռնցքամարտիկներ առնվազն բրոնզե մեդալ են ապահովել Եվրոպայի առաջնությունում
568 դիտում
10:05 23-04-2024
Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից