Լեհաստանում ՀՀ դեսպանը և Լյուբլինի քաղաքապետը քննարկել են Լյուբլինի և Վանաձորի միջև համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր
Փետրվարի 7-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանն աշխատանքային այց կատարեց Լեհաստանի Լյուբլին քաղաք, որի ընթացքում հանդիպում ունեցավ քաղաքապետի տեղակալ Արթուր Շիմչիկի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Լյուբլին և Վանաձոր քաղաքների միջև համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Անդրադառնալով հայ-լեհական առևտրատնտեսական համագործակցության հարցերին` դեսպան Ղազարյանն առաջարկեց Լյուբլին քաղաքի ձեռնարկատերերին մասնակցություն ցուցաբերել առաջիկայում Վարշավայում կայանալիք լեհ-հայկական գործարար համաժողովին:
Նույնը օրը Էդգար Ղազարյանը մասկացեց Լեհաստանի արտահանողների միության կողմից կազմակերպված 2018 թվականի գալա երեկոյին, որն անցկացվում էր ԼՀ ձեռնարկատիրության և ներդրումների նախարարության, ԼՀ արտաքին գործերի նախարարության, Լուբելսկե վոևոդության մարշալեկի, Լյուբլինի քաղաքապետի պատվո հովանու ներքո:
Միջոցառմանը մասնակցում էին Լեհաստանի ձեռնարկատիրության և տեխնոլոգիաների նախարարի տեղակալ, լեհ-հայկական առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի լեհական կողմի համանախագահ Թադեուշ Կոշչինսկին, Լեհաստանի կենտրոնական և Լուբելսկե վոևոդության տեղական իշխանությունների բազմաթիվ ներկայացուցիչներ, մեծ թվով գործարարներ: