4280 դիտում
12:07 18-12-2018
Երևանի քաղաքապետը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են երկու երկրի խոշոր քաղաքների միջև համատեղ մշակութային, բիզնես ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:
Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը կարևորել է համագործակցության խորացումը Իրանի քաղաքների հետ և վստահություն հայտնել, որ երկու երկրներում հավատարմագրված դեսպանները նպաստում են այդ կապերի ամրապնդմանը:
Իր հերթին դեսպան Սաջադին շնորհավորել է քաղաքապետին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, ինչպես նաև շնորհավորել է երևանցիների գալիք ամանորյա տոները: Դեսպանը գոհունակությամբ նշել է, որ Իրանի հետ անցագրային ռեժիմի ազատականացումից հետո իրանցի զբոսաշրջիկների հոսքը Երևան աշխուժացել է, ակտիվացել են նաև հայաստանցիների այցելությունները բարեկամ Իրան:
Նշելով, որ երկու հինավուրց ազգերը կապված են ամուր կապերով՝ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի խոշոր քաղաքների, այդ թվում՝ մայրաքաղաքների միջև համատեղ մշակութային, բիզնես ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:
Նմանատիպ նյութեր
931 դիտում
23:42 03-03-2023
Վահան Քերոբյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են ներդրումային ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր
Այս բաժնից
595 դիտում
19:24 21-01-2025
Երևանում դիտվում է փոշու կոնցենտրացիայի նվազման տենդենց
892 դիտում
19:12 21-01-2025
Կայացել է Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը
574 դիտում
19:00 21-01-2025
Կոստանյանն ու Իրանի նախագահի խորհրդականը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր