3243 դիտում
15:49 11-11-2016
Վարչապետը ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի գլխավորությամբ:
Վարչապետը կարևորել է եվրոպական միության հետ անկեղծ, բաց երկխոսությունն ու համագործակցությունը բոլոր ուղղություններով և ավելացրել, որ անհրաժեշտ է համարում փորձի փոխանակումն ու մեր երկրում եվրոպական մշակույթի ներդրումը՝ բիզնեսի կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, դատաիրավական բարեփոխումների գործընթացում: Անդրադառնալով կառավարության գործունեության ծրագրին՝ վարչապետը նշել է, որ գործադիրի հիմնական խնդիրն է բիզնեսի համար առավելագույն արդար, ազատ և հավասար դաշտի ստեղծումն ու ներդրումային ծրագրերի խթանումը:
Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ առաջիկայում ստեղծվելու են հիմնադրամներ, որոնք համաֆինանսավորելու են ակտիվ, նախաձեռնող, բաց դաշտում աշխատող բիզնեսին, որպեսզի այն վերարտադրվի և զարգանա, իրականացվելու են քայլեր օրինապահ հարկատու լինելը մոտիվացնելու համար: Կարևորելով նաև կառավարման մշակույթի փոփոխությունը՝ վարչապետը շեշտել է, որ առանց ստվերի և բոլոր ոլորտներում կոռուպցիայի դեմ պայքարի՝ երկիրը զարգացնելու ճանապարհ չի տեսնում: Այդ առումով, կառավարության ղեկավարն ավելացրել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ գործադիրը հանդես է գալու օրենսդրական հստակ նախաձեռնություններով, փոխվելու է նաև կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմը. դրանում կներգրավվեն հասարակության լայն շրջանակների ներկայացուցիչներ: «Մոտ ժամանակներս ստեղծելու ենք ռազմավարական նախաձեռնությունների և բարեփոխումների կենտրոն, որի գործունեության մեջ բացի կառավարության ներկայացուցիչներից, կներգրավվեն նաև աշխարհի տարբեր երկրների մեր գործընկերները, որոնց փորձը, գիտելիքները մեզ համար կարևոր են: Նրանք ուրվագծելու են այն բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են մեր երկրին»,- նշել է Կարեն Կարապետյանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Պյոտր Սվիտալսկին ընդգծել է, որ տպավորված են ՀՀ վարչապետի և կառավարության հավակնություններով, բարեփոխումների օրակարգով և ավելացրել, որ Հայաստանի պայծառ ապագայի կերտման ուղին տեսնում է այդպիսին: Դեսպանը շեշտել է, որ ԵՄ-ն, որպես Հայաստանի բարեկամ, պատրաստ է օժանդակել մեր երկրին՝ տնտեսության զարգացման, գործարար դաշտի, հարկային և մաքսային վարչարարության բարելավման նպատակով: Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի խնդրին՝ պարոն Սվիտալսկին նշել է, որ տպավորված է կառավարության նախատեսած հարուստ միջոցառումներով և այդ ուղղությամբ սերտորեն համագործակցելու պատրաստակամություն հայտնել: Դեսպանը կարևորել է նաև ընտրական գործընթացի կազմակերպման, դատական համակարգի անկախության, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում փոխգործակցությունն ու բարեփոխումների իրականացումը:
Նմանատիպ նյութեր
1193 դիտում
23:44 04-02-2021
Վարչապետը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է հայ-շվեդական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր
670 դիտում
18:53 23-02-2023
Վարչապետը Պետր Պիրունչիկի հետ քննարկել է հայ-չեխական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր
2787 դիտում
18:48 24-11-2016
Վարչապետը «Վիմպելկոմ գրուպ»-ի գործադիր տնօրենի հետ քննարկել է ՏՀՏ ոլորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր
Այս բաժնից
334 դիտում
15:18 01-05-2024
Այն մարդիկ, որոնք կասեն՝ թե մենք Ռուսաստանի շպիոններ ենք, նիկոլական ուղղորդված պրոպագանդա է․ Հայկ Մարության
361 դիտում
15:07 01-05-2024
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը