Դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը ֆանտաստիկ արդյունք է գրանցել վարկանիշային մրցաշարում
Հայաստանի դահուկավազքի հավաքական թիմի առաջատար Սերգեյ Միքայելյանը Ֆինլանդիայի Լապինլախտի քաղաքում կայացած դահուկավազքի միջազգային վարկանիշային մրցաշարի 10 կմ դասական ոճի մրցատարածությունում փայլուն արդյունք է գրանցել:
Հայ դահուկորդը հաղթող է ճանաչվել 8 երկրների 97 մրցակիցների մրցապայքարում:
Նշենք, որ Սերգեյը մասնակցելու է Ալմաթիում կայանալիք դահուկավազքի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությանը, որը տեղի է ունենալու 2015 թվականի փետրվարին 1-ից մինչև 8-ը ընկած ժամանակահատվածում: