7235 դիտում
19:45 08-02-2018
Կասեցվել է բրազիլական արտադրության թռչնամսի ներմուծումը
Այսօր՝ փետրվարի 8-ին, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ «Սեարա Ալիմենտոս» ընկերության արտադրության 7 տոննա թռչնամիս:
Սահմանային պետական վերահսկողության շրջանակներում, որպես բարձր ռիսկայնություն ունեցող բեռ, մինչև ներմուծման թույլտվություն տրամադրելը, կատարվել է լաբորատոր փորձաքննություն, որի արդյունքում արձանագրվել է անվտանգության ցուցանիշի անհամապատասխանություն՝ թռչնամսում հայտնաբերվել է սալմոնելա: Խմբաքանակի ներմուծումը կասեցվել է. այն ենթակա է օրենքով սահմանված կարգով ոչնչացման, օգտահանման, կամ էլ՝ հետ արտահանման:
Սահմանային վերահսկողության շրջանակներում՝ 2018թ. հունվար ամսվա ընթացքում հայտնաբերվել են մի շարք այլ անհամապատասխանություններ:
Մասնավորապես՝ կասեցվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից ներմուծվող 1000 կգ կերակրի աղի և 100 կգ թխվածքաբլիթների ներմուծումը՝ սննդամթերքի անվտանգությունը հավաստող ուղեկցող փաստաթղթերի բացակայության պատճառով:
Օրերս կասեցվել էր նաև Ռուսաստանի Դաշնությունից ներմուծվող՝ 22 տոննա մսոսկրային ալյուրի խմբաքանակը: Բոլոր նշված խմբաքանակները վերաարտահանվել են:
Հայտնաբերվել են նաև փաստաթղթային անհամապատասխանությունների դեպքեր՝ ՌԴ-ից 2547 կգ դեղաբույսերի, 22800 կգ բանանի, 1998 կգ խոզի մսի ներմուծման ժամանակ:
[b]ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Աղբյուրը՝ snund.am[/b]
Նմանատիպ նյութեր
3505 դիտում
13:16 10-02-2017
Արգելվել է թռչնամսի ներմուծումը Լեհաստանից
6831 դիտում
09:20 05-10-2017
ՌԴ-ից ՀՀ մեծ քանակով թռչնամսի ներմուծումը շուկայից դուրս է մղում հայկական արտադրողին. «Ժողովուրդ»
8224 դիտում
19:10 15-05-2019
Արգելվել է թռչնամսի ներմուծումը ՌԴ Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամասերից
Այս բաժնից
271 դիտում
15:59 09-05-2024
Պատրաստ եմ, ձեռքերս բաց է, թող կալանավորեն ինձ․ Բագրատ Սրբազան
292 դիտում
15:45 09-05-2024
Համախմբվենք հայոց անկախ պետականության լուսավոր գաղափարի շուրջ. Գարեգին Բ
301 դիտում
15:36 09-05-2024
Ահազանգ իրավապահներին՝ Աղթամիր ամրոցի մոտ դամբարաններ են վնասել