1688 դիտում
11:37 08-02-2018
ՄԻՊ-ը բարձրացրել է Արամ Հակոբյանին քաղաքացիական բուժհաստատությունում հետազոտման ենթարկելու հարցը
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ Արամ Հակոբյանի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունների հրապարակման նույն օրը Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:
Այցի ընթացքում տեղի է ունեցել առանձնազրույց Արամ Հակոբյանի հետ, ստուգվել են նրա առողջական վիճակի ապահովման հարցերը, այդ թվում՝ բժշկական փաստաթղթերը:
Հիմք ընդունելով այցի և կատարված ուսումնասիրությունների արդյունքները՝ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ Արամ Հակոբյանն ունի քաղաքացիական բուժհաստատությունում լրացուցիչ, այդ թվում՝ գործիքային հետազոտությունների կարիք, որոշելու համար նրա հետագա բուժման ընթացքը և միջամտությունների անհրաժեշտության հարցը:
Անհրաժեշտ բժշկական հետազոտությունները և դրանով պայմանավորված՝ Արամ Հակոբյանի բուժումը քաղաքացիական բուժհաստատությունում կազմակերպելու հարցի կապակցությամբ արդեն իսկ համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ արդարադատության նախարարություն:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է նաև Ա. Հակոբյանի փաստաբանների հետ:
Նմանատիպ նյութեր
2545 դիտում
21:04 29-01-2019
Արցախի ՄԻՊ-ը միջամտել է բուժհաստատությունում պահվող կալանավորված անձի իրավունքների պաշտպանության հարցում
1434 դիտում
21:51 27-10-2022
Բարոնուհի Քոքսը Լորդերի պալատում բարձրացրել է Բաքվին պատասխանատվության ենթարկելու հարցը
Այս բաժնից
532 դիտում
15:32 01-05-2024
Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ
391 դիտում
15:18 01-05-2024
Այն մարդիկ, որոնք կասեն՝ թե մենք Ռուսաստանի շպիոններ ենք, նիկոլական ուղղորդված պրոպագանդա է․ Հայկ Մարության
433 դիտում
15:07 01-05-2024
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը