Լևանդովսկին ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ամռանը ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»:
Նշվում է, որ լեհ ֆուտբոլիստը ցանկանում է փոխել միջավայրը և պատրաստ է ակումբի հետ անձնական պայմանագրի շուրջ բանակցություններ սկսել:
Ընդ որում, «Բավարիան» չի ձգտելու ամեն գնով պահել նրան, եթե վերջինս չցանկանա կարիերան շարունակել Մյունխենում:
Լևանդովսկու գործակալը լավ մտերմություն ունի «Ռեալի» ղեկավարների հետ: 2017-ի ամռանը ակումբներն արդեն բանակցություններ էին վարել Լևանդովսկու տրանսֆերի շուրջ, որը քննադատել էր «Բավարիայի» տրանսֆերային քաղաքականությունը:
Լևանդովսկու պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը, և այնտեղ հրաժարագնի մասին դրույթ չկա:


