Երևանի քաղաքապետարանը 2 մլն 725.000 դրամ է ծախսել մեկ քեֆի համար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Միայն ամանորյա մեկ քեֆի համար քաղաքապետարանը ծախսել է 2 մլն 725 հազար դրամ կամ մոտ 5700 դոլար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքապետարանն անցած տարվա դեկտեմբերի 18-ին պայմանագիր է կնքել «Հին Նորք-Մարաշ» ընկերության հետ և 250 հյուրերի համար խնջույք կազմակերպելու նպատակով ծախսել նշված գումարը:
Ընդ որում, գնման տեխնիկական բնութագրում քաղաքապետարանից չեն մոռացել հետևյալ մանրամասները նշել. «Ծառայությունը պետք է մատուցվի բարձրակարգ և նրբաճաշակ սրահում՝ 250 հյուրի համար նախատեսված հարմարություններով»:
Քաղաքապետարանի աշխատակազմը պահանջել է, որ ամանորյա սեղանին մատուցվի երեք տեսակի տաք ուտեստ, չորս տեսակի աղցան, բնական և գազավորված հյութեր, օղի, հայկական կոնյակ, շամպայն, գինի, հանքային ջուր, տարբեր տեսակի մրգեր, քաղցրավենիք և թխվածքեղեն: Իսկ սրահը պետք է ունենա կենդանի երաժշտություն՝ բազմազան երգացանկով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]