ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը խորհուրդ է տալիս խաղողի այգիներում սկսել վաղ այգեբացը
                        Ընթացիկ տարվա փետրվար ամսին գրանցված նորմայից բարձր ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում  գյուղատնտեսական որոշ աշխատանքներ անհրաժեշտ է կատարել  սովորականից փոքր-ինչ ավելի վաղ: Մասնավորապես` այգեգործներին խորհուրդ է տրվում սկսել խաղողի այգիների այգեբացը:
Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանի խոսքով` այգեբացի աշխատանքները  պետք է սկսել  առավոտյան և ավարտել մինչև 15: 00-ն: Այս դեպքում խաղողի վազերը ենթարկվում են կլիմայավարժեցման և պաշտպանվում են  ցրտահարության վտանգից:
Անկախ բարձր ջերմաստիճանից՝ խորհուրդ չի տրվում սկսել խաղողի վազերի էտը:
Ջերմաստիճանային ռեժիմի հետագա հնարավոր փոփոխությունների դեպքում, ըստ անհրաժեշտության, նախարարության կողմից լրացուցիչ կտրվեն համապատասխան ցուցումներ ու խորհուրդներ:
 [b]
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
   և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


