211652_close_icon
views-count9729 դիտում article-date 13:56 06-02-2018

«Փյունիկի» նախկին ֆուտբոլիստը հրաժարվում է Հայաստան վերադառնալ՝ վախենալով բանակի ծառայությունից

Անգլիական «Ուիթչըրչ Ալփորթ» («Whitchurch Alport») թիմի խաղացող Հովիկ Ներսիսյանը աղմկոտ և ամոթալի պատմության կիզակետում է հայտնվել: Նախկինում Երևանի «Փյունիկում» հանդես եկած ֆուտբոլիստն այժմ հրաժարվում է վերադառնալ հայրենիք՝ բանակում ծառայելու համար, հայտնում է բրիտանական [url=https://www.shropshirestar.com/news/local-hubs/north-shropshire/whitchurch/2018/02/05/whitchurch-based-footballer-fears-he-will-be-killed-if-he-is-deported-to-armenia/]Shropshirestar[/url] պարբերականը: «Իմ երկրում նրանք փնտրում են ինձ: Եթե ես վերադառնամ, ապա ինձ բանտ կնստեցնեն, որից հետո պիտի գնամ բանակ, և իմ կյանքը վտանգի տակ կլինի», ասել է հայ ֆուտբոլիստը: Երբ Հովիկ Ներսիսյանը երկու տարի առաջ մեկնել է Մեծ Բրիտանիա, Հայաստանի ֆուտբոլիստներն իրավունք ունեին ազատվել զինծառայությունից, կամ կարող էին տարկետում վերցնել, սակայն զինծառայության օրենսդրական վերջին փոփոխություններից հետո նրան կանչել են Հայաստան: «Հիմա նրանց համար մեկ է, ֆուտբոլիստ ես դու, թե՝ ոչ: Կառավարությունը բոլորին հավաքում ու ճակատ է ուղարկում: Ես ադրբեջանական լուրերում կարդացել եմ, որ հայ զինվորները ամեն օր են զոհվում: Իսկ այստեղ, Շրոփշիրում, ես անվտանգության մեջ եմ, ինձ դուր է գալիս այստեղ», ասել է «Փյունիկի» նախկին սանը: Նշենք, որ ակումբը քաղաքական ապաստան խնդրած 23-ամյա Ներսիսյանի համար փաստաբան է վարձել, որը կներկայացնի նրա շահերը դատարանում: Դատական նիստը կկայանա փետրվարի 19-ին:

Նմանատիպ նյութեր