7495 դիտում
15:16 03-11-2015
19-ամյա Մանվելը զորամասում հայտարարել է, որ հրաժարվում է ծառայությունից ու հրաժարվել է սննդից եւ շարայիններից
19-ամյա Մանվել Ռաշիդի Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, բացահայտ հրաժարվել է զինվորական ծառայությունից` հայտարարելով այդ մասին, այնուհետև իրեն տված 20 օր ժամկետով կարգապահական վաշտ ուղարկելու ձևով կարգապահական տույժը կրելու ժամանակ հրաժարվել է սնվելուց` հայտարարելով, որ հրաժարվում է հետագա զինվորական ծառայությունը շարունակելուց:
Շարային պատրաստության պարապմունքի ժամանակ էլ հրաժարվել է դրան մասնակցելուց: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 364 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
9753 դիտում
13:56 06-02-2018
«Փյունիկի» նախկին ֆուտբոլիստը հրաժարվում է Հայաստան վերադառնալ՝ վախենալով բանակի ծառայությունից
1646 դիտում
15:21 02-03-2015
Թունավորում՝ տնայնագործական եղանակով պատրաստված սննդից
Այս բաժնից
1234 դիտում
19:00 08-01-2025
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
721 դիտում
18:30 08-01-2025
Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատոր