5415 դիտում
12:25 06-02-2018
Բաթումում անցկացվել են ՀՀ Զինված ուժերի կազմավորման 26-ամյակին նվիրված միջոցառումներ
Փետրվարի 3-ին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության և հայկական համայնքային կառույցների համագործակցությամբ Բաթումի Ալեքսանդր Մանթաշյանի անվան կրթամշակութային կենտրոնում տեղի ունեցան միջոցառումներ՝ նվիրված Հայկական բանակի 26-ամյակին:
Հայոց բանակի կազմավորման, անցած ուղու, սպաների ու զինվորների քաջագործությունների մասին և նահատակված հերոսների հիշատակի առթիվ խոսքով հանդես եկան Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը, հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը, Աջարահայերի միության նախագահ Գրիգոր Վարդանյանը և Մանթաշյանի անվան կրթամշակութային կենտրոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը:
Կայացավ Հայոց բանակին նվիրված վավերագրական ֆիլմերի ցուցադրություն և համերգ, որին հայրենասիրական երգերի կատարմամբ, բանաստեղծությունների արտասանությամբ և բեմականացումներով հանդես եկան Մանթաշյանի անվան կրթամշակութային կենտրոնի նախակրթարանի սաները: Միջոցառումներն ավարտվեցին ընդունելությամբ:
Նմանատիպ նյութեր
2847 դիտում
23:40 25-02-2019
ՀՀ զինված ուժերի կազմավորման 27-ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել Աստանայում
955 դիտում
19:55 19-02-2014
ՀՀ Զինված ուժերի կազմավորման 22-րդ ամյակին նվիրված ընդունելություն ԱՄՆ-ում
2529 դիտում
18:18 28-01-2016
Նախագահը ներկա է գտնվել ՀՀ զինված ուժերի կազմավորման 24-ամյակին նվիրված հանդիսությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
631 դիտում
20:27 19-04-2024
Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին. Հայկ Կոնջորյան
460 դիտում
20:15 19-04-2024
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
526 դիտում
20:03 19-04-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար