2750 դիտում
10:36 06-02-2018
Հայաստանը և Արևելյան Եվրոպայի երկրները տնտեսական ազատւթյան նույն խնդիրներն ունեն. «Ամերիկայի ձայն»
Անվանի ամերիկյան Heritage հիմնադրամի «Տնտեսական ազատություններ» զեկույցի համաձայն, Հայաստանը 2018-ին չափավոր ազատ երկիր է ճանաչվել: 44-րդ տեղում գտնվող Հայաստանն առաջ է անցել Լեհաստանից, Բելգիայից ու Հունգարիայից՝ զիջելով զարգացած Արևմտյան երկրներին:
Հիմնադրամի վերլուծաբան Թորի Ուայթինգի խոսքով՝ զեկույցում հաշվի են առնվել օրենքի գերակայությունը, կառավարության կողմից իրականացվող տնտեսության կարգավորման աստիճանն ու շուկայի ազատությունը.
«Հայաստանն ունի նույն խնդիրները, որոնք բնորոշ են Արևելյան Եվրոպայի բազմաթիվ երկրների համար, երբ հարցը վերաբերում է կառուցվածքային բարեփոխումների և օրենքի գերակայությանը: Հենց օրենքի գերակայության և դատական անկախության անբավարար մակարդակն է այն կարևոր բաժանարար սահմանը, որը տարբերակում է իրական զարգացած երկրները զարգացողներից»:
Նախկին խորհրդային երկրներից ցուցակի առաջատարներն են մերձբալթյան պետություններն ու Վրաստանը: Դրանց հետևում են Հայաստանը, Ղազախստանն ու Ադրբեջանը: Վերջինիս հայտնվելը տնտեսապես չափավոր ազատ պետությունների ցուցակում, չնայած երկրում տիրող մարդու իրավունքների լուրջ ճնշումներին, վերլուծաբանը բացատրում է մոտեցման տարբերությամբ. «Տնտեսական ազատությունների» զեկույցում հաշվի չի առնվել քաղաքական ազատությունների աստիճանը:
Հետխորհրդային բոլոր մյուս պետությունների տնտեսությունն անազատ է ճանաչվել: Թորի Ուայթինգի խոսքով, ցուցակում երևում է ակնհայտ տարբերակումը երեք խմբերի.
«Մենք ունենք երկրներ, որոնք իրոք առաջ են ընթանում՝ Վրաստանը, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, ունենք պետություններ, որոնք փորձում են առավելագույնը ստանալ ազատականացնելով իրենց տնտեսությունները, սակայն, միաժամանակ ունենք երկրներ, ինչպիսիք են Ադրբեջանը, Ուկրաինան, Ռուսաստանը, որոնք դոփում են տեղում՝ չցանկանալով որևէ կերպ ազատականացնել իրենց շուկաները»:
Վերլուծաբանի խոսքով, երկու տասնամյակից ավելի շարունակվող «Տնտեսական ազատություններ» զեկույցի հրապարակումը պարզ ապացուցում է, որ երկրի տնտեսական ազատությունն ուղղակիորեն կապված է պետության բարգավաճման, ժողովրդի կյանքի որակի և առողջության հետ: Ցուցակի առաջատարներն են Հոնկոնգը, Սինգապուրն ու Նոր Զելանդիան: Առավել անազատ երկրներն են Կուբան, Վենեսուելան և Հյուսիսային Կորեան:
Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4240067.html]«Ամերիկայի ձայն»[/url]:
Նմանատիպ նյութեր
12899 դիտում
10:37 28-08-2021
Նույն նվնվոցը, նույն ջուրը, նույն ջրաղացը. խոստացված ապագան չափազանց մռայլ ու տագնապահարույց է․ «Փաստ»
1557 դիտում
23:28 04-10-2014
ՆԱՏՕ-ի անդամ Արևելյան Եվրոպայի երկրները չպետք է վախենան Ռուսաստանից. Սթոլթենբերգ
4048 դիտում
09:13 24-08-2022
Դավադրություն Նյու Յորքում` «Ամերիկայի Ձայն»-ի Պարսկական ծառայության հաղորդավարի դեմ․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»