49407 դիտում
14:58 05-02-2018
Արտակարգ դեպք Երևանում. թիվ 19 պոլիկլինիկայում ծառերի համատարած սպանդ են իրականացրել. Երևանի քաղաքապետն ու բնապահպանության նախարարն անտեղյա՞կ են
Մինչ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը կուրծք ծեծելով հայտարարում են, թե կյանքի գնով պահելու են իրենց խոստումը, որպեսզի հանրապետությունում ծառերի սպանդ տեղի չունենա, 2 օր է, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող թիվ 19 պոլիկլինիկայում ծառերի մի իսկական սպանդ են իրականացրել։
Անհայտ անձինք վանդալիզմ են իրականացրել բնության նկատմամբ՝ գաղտագողի կտրելով մեծ թվով հաստաբուն ծառեր, որոնք տնկված են եղել ԽՍՀՄ տարիներից։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրենց «սև գործը փակելու համար» կտրված ծառերի տեղը խճաքարեր են լցրել ու հիմա փորձում են ասֆալտապատեն։
Ստացվում է, որ պոլիկլինիկայի ղեկավարությունը, ով, ըստ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկությունների, ղեկավարում է Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Սամվել Սարգսյանը, դեմ է գնում իր կուսակցական ընկերոջը՝ բնապահպանության նախարար Ա. Մինասյանին, իսկ մինչ Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանն էլ հայտարարում է, որ մայրաքաղաքում ավելացնելու է կանաչ գոտիները, Ս. Սարգսյանը կանաչ հատվածը սարքում է ավտոկայանատեղի։
Այստեղ են ասում՝ «Աշխարհ, կանգնիր, իջնող կա»։