ԱՄՆ-ում ուղևորատար գնացքը բախվել է բեռնատար մեքենային. կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգում Amtark ընկերությանը պատկանող ուղևորատար գնացքը բախվել է բեռնատար ավտոմեքենային։
Ինչպես հայտնել է Fox News հեռուստաալիքը, զոհվել է 2 մարդ, տուժածների թիվը գերազանցում է 50-ը։
Բախումը տեղի է ունեցել Նյու Յորք-Մայամի ավտոմայրուղինեի հատման հատվածից ոչ հեռու։ Գնացքում եղել է 139 ուղևոր և անձնակազմի 8 անդամ։