ԶԼՄ-ները հայտնել են Անկարայում ԻՊ-ի «տեղեկատվության նախարարի» ձերբակալության մասին
Թուրքիայի անվտանգության ուժերը Անկարայում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման «տեղեկատվության նախարարին»։
Այդ մասին հաղորդում է Tass-ը՝ հղում անելով Haber Turk հեռուստաալիքին։
Օպերացիան վարել է Անկարայի անվտանգության վարչության հակաահաբեկչական ստորաբաժանումը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ձերբակալվածը Օմար Յոթեքն է, ով պատասխանատու էր խմբավորմանն առնչվող տեղեկատվության համար։