16086 դիտում
21:31 04-01-2020
Ադրբեջանական ԶԼՄ-ները տարածում են հերթական ապատեղեկատվությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ չի հղել Թրամփին` Սոլեյմանիի սպանության կապակցությամբ. «Տեղեկատվության ստուգման կենտրոն»
ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Տեղեկատվության ստուգման կենտրոն» հարթակը գրում է, որ ադրբեջանական լրատվամիջոցներն ակտիվորեն տարածում են հերթական ապատեղեկատվությունը՝ փորձելով վնասել Հայաստանի և Իրանի բարեկամական հարաբերություններին։
«Օգտվելով այս օրերին Իրանում ստեղծված իրավիճակից` ադրբեջանական քարոզչամեքենան տեղեկություններ է տարածում, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին` ԻՀՊԿ «Ալ-Քուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության կապակցությամբ։
Հարկ է նշել, որ սա ադրբեջանցիների հերթական փորձն է՝ վնասելու հայ-իրանական բարեկամական հարաբերությունները։ Վարչապետ Փաշինյանը նմանօրինակ բովանդակությամբ որևէ նամակ չի ուրկել ԱՄՆ նախագահին։
Հատկանշական է, որ «սկզբնաղբյուր» ադրբեջանական մամուլը հղում է կատարում Դիանա Հարությունյան անունով ֆեյսբուքյան կեղծ օգտատիրոջը, որը զբաղվում է սուտ տեղեկությունների տարածմամբ»,- գրել է «Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ը։
Նմանատիպ նյութեր
2372 դիտում
12:28 14-01-2020
Իրանը պատրաստվում է դատի տալ Թրամփին՝ Սոլեյմանիի սպանության համար
3493 դիտում
22:02 08-07-2019
Թուրքական ու ադրբեջանական ԶԼՄ-ները ապատեղեկատվություն են տարածում. Շվեդիայի ԱԳՆ
1327 դիտում
18:56 23-05-2020
Զարուհի Բաթոյանն ու սոցապծառայության պետ Անի Ամիրշադյանն ազգակցական կապ չունեն․ Տեղեկատվության ստուգման կենտրոն
Այս բաժնից
508 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ
586 դիտում
11:55 24-12-2024
Պետք է սկսել խոսել այսպես կոչված «նախկինների» մասին, և պետք է Փաշինյանից խլել այդ թեման․ Վահե Հովհաննիսյան