211652_close_icon

Աֆրիկայի ափերին ավելի քան 8 մլն դոլարի վառելիք փոխադրող հնդկական տանկեր է անհետացել

views-count6490 դիտում article-date 09:51 04-02-2018
Աֆրիկյան Բենինի ափերից ոչ հեռու անհետացել է Պանամայում գրանցված Marine Express տանկերը, որում եղել է 22 հնդիկ ծովային։ Ինչպես հաղորդել է NDTV հեռուստաալիքը, ավելի քան 60 ժամ է, չի հաջողվում կապ հաստատել նավի անձնակազմի հետ։ Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այն տեղափոխում էր 13.5 հազար տոննա վառելիք, որի ընդհանուր արժեքը կազմում է 8.1 մլն դոլար։ Վերջին տեղեկությունը տանկերի մասին ստացվել է, երբ այն խարիսխ է գցել Կոտոնու նավահանգստում։ Հնդկական իշխանությունները ենթադրում են, որ նավը, հնարավոր է, զավթել են ծովահենները։

Նմանատիպ նյութեր