Ճապոնիայի ափերին քիմիկատներ փոխադրող նավ է խորտակվել. տեսանյութ
Ճապոնիայի ափերին նատրիումի հիդրօքսիդ (կաուստիկ սոդա) փոխադրող տանկեր է խորտակվել, հաղորդել է NHK հեռուստաալիքը։
Նավից տարհանվել են անձնակազմի 4 անդամներ։ Նրանք չեն տուժել։ Ներկա պահին մասնագետները հետազոտում են նավը՝ հասկանալու համար խորտակման պատճառը։
Կաուստիկ սոդան աշխարհում ամենաշատ տարածված ալկալին է։ Տարեկան այդ քիմական միացությունից արտադրվում է մոտ 57 մլն տոննա։ Կարող է առաջացնել մաշկի ուժեղ գրգռում, ինչպես նաև սարսափելի այրվածքներ։