«Ռեալի» երկրագուները ընդամենը 37 րոպեի ընթացքում գնել են Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչում ՊՍԺ-ի հետ առաջին հանդիպման տոմսերը: Այսօրվանից վաճառքում ազատ տոմսեր չեն մնացել:
Ներկայումս խաղի տոմսերը վերավաճառվում են տարբեր ինտերնետ-գործակալությունների միջոցով: Օրինակ, StubHub-ում գները տատանվում են 300-ից մինչև 24 080 եվրո:
Մադրիդյան ակումբը նախկինում հանդես էր գալիս տոմսերի վերավաճառքի դեմ՝ աբոնեմենտներից զրկելով նրանց, ովքեր դրանով զբաղվում են: Բացի այդ, սպեկուլյանտներից ձեռք բերած անձանց մուտքը մարզադաշտ չի երաշխավորվում:
«Ռեալ»-ՊՍԺ հանդիպում կկայանա փետրվարի 14-ին՝ «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում: Պատասխան խաղը կկայանա մարտի 6-ին՝ Փարիզում: