Ռուսական կապիտալը Հայաստանի «խողովակով» հոսում է ԱՄՆ. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Անցած տարի Հայաստանը դարձել է Ռուսաստանից բավականին մեծ գումարներ դեպի ԱՄՆ տեղափոխելու «խողովակ»: Սա ակնհայտ է դառնում ՀՀ կենտրոնական բանկի՝ մասնավոր տրանսֆերտների վերաբերյալ հրապարակած տեղեկանքից:
Ըստ այդ տեղեկանքի, 2017 թվականին Ռուսաստանից Հայաստան եկած տրանսֆերտների ծավալը 2016-ի համեմատ աճել է 168 մլն դոլարով և կազմել 1 մլրդ 64 մլն դոլար:
Իսկ Հայաստանից ԱՄՆ ուղարկած մասնավոր տրանսֆերտների ծավալը 2016-ի համեմատ աճել է 113 մլն դոլարով և կազմել 196 մլն դոլար:
Հայաստանի միջոցով ռուսական կապիտալի տեղափոխումն ԱՄՆ, թերևս, պայմանավորված է ՌԴ-ում վարվող, պատկերավոր ասած՝ ոչ այնքան ազատական քաղաքականությամբ, և ռուսաստանցի գործարարները կարողանում են օգտվել մեր անհամեմատ ավելի լիբերալ բանկային համակարգի ընձեռած հնարավորություններից:
Անկասկած, այդ գումարների մի փոքր մասը մնում է Հայաստանում, և դա ինքնին արդեն դրական երևույթ է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]