Արմեն Ջիգարխանյանը կրկին հոսպիտալացվել է
Հանրահայտ դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը կրկին հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է RТ-ն՝ վկայակոչելով Մոսկվայի դրամատիկական թատրոնի ներկայացուցչին:
Աղբյուրի տեղեկություններով՝ դերասանը մինչ այդ գտնվում էր հիվանդանոցում և բուժում էր ստանում: Այս անգամ նա հիվանդանոցում է հայտնվել բուժումը շարունակելու նպատակով:
Մեկ այլ աղբյուրի տեղեկացմամբ՝ դերասանը հոսպիտալացվել է սրտի պրիստուպի ժամանակ՝ անգիտակից վիճակում:
Նշվում է նաև, որ դերասանը վատ է զգացել այն ժամանկ, երբ դիտել է հեռուստատեսային շոուն՝ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի մասնակցությամբ:
Ավելի ուշ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի փաստաբան Եվգենի Պարֆյոնովը հայտարարել է, որ դերասանը տանն է գտնվում: Նրա վիճակը նորմալ է:
Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն՝ հիշեցնելով, որ ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին Ջիգարխանյանի հոսպիտալացման մասին, այն էլ անգիտակից վիճակում: