Արմեն Ջիգարխանյանը սրտի լուրջ խնդիրներով հոսպիտալացվել է Մոսկվայում
Այսօր` փետրվարի 11-ին, Արմեն Ջիգարխանյանը սրտի լուրջ խնդիրներով հոսպիտալացվել է:
Մոսկովյան սրտաբանական կլինիկաներից մեկում հետազոտվելուց հետո նրան տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք:
Բժիշկների խոսքով՝ 80-ամյա հռչակավոր դերասանի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Նրան հիվանդանոց էր հասցրել կինը:
LifeNews-ի փոխանցմամբ՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դերասան Ա. Ջիգարխանյանը տառապում է սրտի իշեմիկ հիվանդությամբ, որի ֆոնին ձևավորվել է անկայուն ստենոկարդիա: