Անգլիայի առաջնություն. Մխիթարյանի առաջին խաղում «Արսենալը» պարտվեց. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի առաջնության 25-րդ տուրում «Սուոնսին» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց Լոնդոնի «Արսենալին»:
Առաջին խաղակեսում «Արսենալը» բացեց խաղի հաշիվը, սակայն շատ արագ դաշտի տերերը պատասխան գնդակը խփեցին:
60-րդ րոպեին «Արսենալի» կազմում խաղադաշտ մտավ Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը: Սակայն նրա նորամուտը շատ անհաջող ընթացք ունեցավ: Նրա մտնելուց ընդամենը մեկ րոպե անց Պետեր Չեխի կոպիտ սխալի պատճառով «Սուոնսին» հաշվի մեջ առաջ անցավ:
86-րդ րոպեին «Արսենալի» պաշտպանների հերթական սխալի պատճառով Կլուկասը խփեց երրորդ գնդակը և այդ հաշիվը անփոփոխ մնաց՝ մրցաշարի ետնապահը հաղթեց ահեղ մրցակցին:
Ինչ վերաբերում է Մխիթարյանի խաղին, ապա ընդհանուր առմամբ նա չփչացրեց պատկերը, նույնիսկ գոլային պահ ունեցավ, սակայն նրա լավագույն խաղերը դեռ առջևում են:
Այս պարտությունից հետո «Արսենալը» 42 միավորով մնաց 6-րդ տեղում, իսկ ահա «Սուոնսին» վաստակելով 23 միավոր, վերջին տեղից բարձրացավ 17-րդ հորիզոնական:
[b]Անգլիայի առաջնություն, 25-րդ տուր[/b]
«Սուոնսի» - «Արսենալ»՝ 3:1
Սեմ Կլուկաս, 34, 86, Ջորդան Այու, 61 - Նաչո Մոնրեալ, 33