Սոչիում Սիրիայի հարցով կոնգրեսին սիրիական ընդդիմությանը ներկայացնում է Թուրքիան
Սոչիում կազմակերպված Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսում սիրիական ընդդիմության շահերը ներկայացնում է Թուրքիան, այս մասին տեղեկացնում է diken.com.tr կայքը՝ հղում անելով Թուքրիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրներին:
Սոչիի բանակցություններին ի սկզբանե մասնակցության հրավեր ստացած ու ընդունած սիրիական ընդդիմադիր կազմակերպությունների ներկայացուցիչներն այսօր ինքնաթիռով ժամանել են Սոչի, սակայն հրաժարվել բանակցություններին մասնակցելուց:
Ավելի ուշ Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարները պայմանավորվածություն են ձեռք բերել, որ Սիրիայի ընդդիմության շահերը բանակցություններում կներկայացնի Թուրքիան: