Սոչիում մեկնարկում է Սիրիայի հարցով համազգային երկխոսության կոնգրեսը. ժամանել է 1511 պատվիրակ
Սիրիայի հակամարտության հարցով համազգային երկխոսության կոնգրեսին մասնակցելու համար Սոչի են ժամանել 1511 պատվիրակներ։ Նրանցից 107-ը ներկայացնում են արտաքին ընդդիմությունը, հաղորդում է Ria Novosti-ն
Կոնգրեսին մասնակցելու համար ներկայացուցիչներ են ժամանել Սիրիայից, Ժնևից, Կահիրեից, Մոսկվայից և Անկարայից։ Նրանք ներկայացնում են Սիրիայի տարբեր էթնիկ, քաղաքական ու սոցիալական խմբերը։
«Ընդհանուր հաշվով՝ ուղարկվել էր 1600 հրավերք։ Կոնգրեսին կմասնակցեն նաև հայեր, արաբներ, չերկեսներ, քրդեր, դաղստանցիներ, եզդիներ, ասորիներ, աբխազներ, թուրքմեններ և դրուզներ»,-նշել է կազմակերպչական կոմիտեի ներկայացուցիչը։
Բացի այդ, Սոչի են ժամանել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ։