Օգնում են փրկարարները. տարեց բնակիչն ընկել և վնասել է ուսը
Հունվարի 30-ին, ժամը 15:39-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գյուլիքևխյան փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի տարեց բնակիչն ընկել և վնասել է ուսը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացուն իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: