Վարչապետը նոր նշանակումներ է արել
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոր նշանակումներ է արել կառավարությունում:
Մասնավորապես, վարչապետի որոշմամբ Արթուր Ավագյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ, Նաիրի Սաղաթելյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ: