Նոր խաղացողը չկա «Ֆորբսում», և առաջնային մանդատ չունի. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Կարապետյանների կոնգլոմերատը խիստ անակնկալի է եկել Արմեն Սարգսյանի նախագահացման գործընթացից:
Կարապետյաններին մոտ կանգնածները «մխիթարել» են նրանց, ասելով, որ նախ` նոր խաղացողը չկա «Ֆորբսում», իրենք կան, և ապա` նա իրավաբանորեն ամրագրված որևէ ֆունկցիա, առաջնային մանդատ չունի երկրում, բուտաֆորիա է ընդամենը, իսկ ամբողջ տնտեսա-ֆինանսական համակարգ-կապերի պատասխանատուներն իրենք են: Եվ հետո, ասում են, վարչապետի դավոսյան այցն էլ իր հերթին ապացուցեց` «who is who»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]