Որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Դիլիջան – Վանաձոր, Գորիս – Սիսիան և Գորիս – Կապան ավտոճանապարհներին տեղ- տեղ մերկասառույց է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: