Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին
[color=#CC0000]Հանրապետության տարածքում`[/color]
Հունվարի 28-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 30-ի և փետրվարի 1-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ։ Հունվարի 29-ին, 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ի ցերեկը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 29-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:
[img]http://st0.shamshyan.com/editor/070190200151713046845295.jpg[/img]
[color=#CC0000]Երևան քաղաքում՝[/color]
Հունվարի 28-ի, 30-ի ցերեկը, 29-ին, փետրվարի 1-ի ցերեկը և 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 30-ի և փետրվարի 1-ի գիշերը սպասվում են թույլ տեղումներ:
[img]http://st0.shamshyan.com/editor/0581460001517130480112613.jpg[/img]