211652_close_icon
views-count27905 դիտում article-date 16:37 27-01-2018

Եղանակի կանխատեսումը՝ առաջիկա 5 օրերի համար

Հանրապետության տարածքում հունվարի 27-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 28-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան, հովտային գոտիներում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Հունվարի 29-31-ը, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 27-29-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով, հունվարի 31-ից փետրվարի 1-ը նույնքան կբարձրանա: [img]http://st0.shamshyan.com/editor/0550386001517052204284919.jpg[/img] Երևան քաղաքում հունվարի 27-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 28-31-ը, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: [img]http://st0.shamshyan.com/editor/0175937001517052193722704.jpg[/img]

Նմանատիպ նյութեր