ՀՀ որոշ ավտոճանապարհներ դժվարանցանելի են. Գորիսում և Աշտարակում մառախուղ է. ԱԻՆ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Հունվարի 26-ի ցերեկը, 27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, գիշերը՝ թաց ձյան տեսքով: 28-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը,Վարդենյաց լեռնանցքը, իսկ կցորդիչով բեռնատարների համար՝ Նոյեմբերյան-Ոսկեպար ավտոճանապարհը:
Սյունիքի մարզի Գորիս, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում առկա է մառախուղ:
Տավուշի, Սյունիքի մարզերում, Արագածոտնի մարզի Թալին և Աշտարակ քաղաքներում տեղում է ձյուն:
Սյունիքի մարզի Կապան, Քաջարան քաղաքներում և Մեղրու սարում տեղ-տեղ առկա է մերկասառույց: