«Նարեկացի»-ում «Գաթա» բենդի անդամները տեղում փոքրիկների հետ իմպրովիզացիայի միջոցով երաժշտական համարներով հանդես կգան
Հունվարի 29-ին` ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունն «Արվեստանոց» ուսուցողական ծրագրի շրջանակներում սիրով սպասում է 6-ից 14 տարեկան երեխաներին և պատանիներին՝ ներկա գտնվելու «Գաթա ենք թխում» խորագիրը կրող հետաքրքիր հանդիպմանը, որի ընթացքում «Գաթա» բենդի անդամները կներկայացնեն իրենց ստեղծագործական գործընթացը և տեղում փոքրիկների հետ իմպրովիզացիայի միջոցով երաժշտական համարներով հանդես կգան:
«Գաթա» բենդի ստեղծման առաջին սկզբունքը եղել է մարդկային լավ որակի համախմբումը...
Բենդը ստեղծվել է հինգ տարի առաջ:
Յուրաքանչյուր անդամ հիանալի վարպետությամբ տիրապետում է մի քանի ֆոլք երաժշտական գործիքների:
Խմբի անդամներն են՝ Գարիկ Առաքելյան (պրոդյուսեր), Վահան Զաքարյանը (փողային գործիքներ), Արթուր Բալջյան (hարվածային գործիքներ), Անդրանիկ բարեշնորհ Մանուկյան (վոկալ):
Իսկ թե էլ ինչ հետաքրքիր բաներ են մեզ սպասվում միջոցառման ժամանակ, պարզ կլինի այդ օրը...
Երեխաներին խնդրում ենք չմոռանալ բարձերը՝ սրահում հարմարավետ տեղավորվելու համար:
Մուտքն ազատ է:
[/b]«Նարեկացի» արվեստի միություն[b]