«Նարեկացի» արվեստի միությունում կցուցադրվեն «Իմ հոգու ներկապնակը» խորագրով 3-6 տարեկան փոքրիկների նկարները
Հունիսի 20-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում կցուցադրվեն «Դեպի Դպրոց» նախակրթարանի 3-6 տարեկան փոքրիկների նկարները, ինչպես նաև խմբակի ղեկավարի՝ Իզաբելլա Քեյանի աշխատանքները: «Իմ հոգու ներկապնակը». այս խորագիրն է կրում ցուցահանդեսը, որի ժամանակ նախակրթարանի սաները ելույթ կունենան պարային և երաժշտական համարներով:
Մուտքն ազատ է:
[b] «Նարեկացի» արվեստի միություն[/b]