211652_close_icon
views-count7991 դիտում article-date 22:02 26-01-2018

Սրճարանում կամ վերելակում ծխելու համար մտադիր են տուգանել 250 հազար դրամով

Առողջապահության նախարարությունը հրապարակել է հանրային վայրերում ծխելու համար բարձր տուգանքներ սահմանող օրենքի նախագիծը: Հայաստանում հանրային վայրերում ծխելը կարգելվի: Օրինախախտների համար նախատեսվում են բարձր տուգանքներ: Առողջապահության նախարարությունն արդեն համապատասխան նախագիծը հրապարակել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Հանրային տարբեր վայրերում ծխելու համար տուգանքի տարբեր չափեր են նախատեսվում. վերելակում, սրճարանում, գրասենյակում 250.000 դրամ (520 $) մեքենայում 50.000 դրամ (104 $) տրանսպորտում, տաքսիում 100.000 դրամ (208 $): Նախատեսված են նաև տուգանքներ նրանց համար, ովքեր ծխախոտ կվաճառեն հատով՝ 300 000 դրամ (624 $), դպրոցին 100 մետրից մոտ՝ 500 000 դրամով (1040 $): Ծխելն արգելող նշաններ չտեղադրելու համար տուգանքը սահմանված է 100.000 դրամի (208 $): Ղեկավարին, որը չի արգելի ծխել աշխատակիցներին, ըստ նախագծի, կտուգանեն 500.000 դրամով (1040 $): Բացօթյա տարածքներում ծխելու համար նախատեսվում է հատուկ վայրեր հատկացնել, որոնք համապատասխան ձևով կահավորված կլինեն: Ծխելու դեմ պայքարի նոր ռազմավարությունը կառավարությունն ընդունել է անցած տարվա օգոստոսին: Այս բոլոր քայլերի նպատակն է կրճատել ծխողների թիվը 30-ից 40 տոկոսով: «Հայաստանում ծխում է չափահաս տղամարդկանց ավելի քան 55, իսկ կանանց՝ 3 տոկոսը: Դրա համար մենք առաջարկում ենք արգելել հանրային վայրերում ծխելը: Ռեստորաններում չեն լինելու առանձին խցիկներ չծխողների համար, քանի որ պայքարի նպատակը ոչ թե չծխողների մոտ չծխելն է, այլ՝ ընդհանրապես չծխելը», – ավելի վաղ ասել է առոջապահության նախարար Լևոն Ալթունյանը: [url=https://jam-news.net/?p=82330&lang=hy] JAMnews[/url]

Նմանատիպ նյութեր