211652_close_icon
views-count1515 դիտում article-date 14:33 26-01-2018

Յուրաքանչյուր հինգշաբթի մայրաքաղաքի վարչական շրջաններում կազմակերպվում են բնակիչների ընդունելություններ

Երևանցիներին հուզող խնդիրները քննարկելու և օրենքի սահմաններում դրանց լուծումներ տալու նպատակով յուրաքանչյուր հինգշաբթի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի վարչությունից։ Հունվարի 25-ին կազմակերպված ընդունելությունների ընթացքում բարձրացված հարցերի գերակշիռ մասին տրվել են սպառիչ պատասխաններ և համապատասխան պարզաբանումներ: Քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերին վերապահված լիազորություններից դուրս հարցերի առնչությամբ քաղաքացիներն ուղղորդվել են իրավասու կառույցներ:

Նմանատիպ նյութեր