Mr. Asister. Բունդեսլիգայի պաշտոնական կայքը ներկայացրել է Հենրիխ Մխիթարյանին, որպես փոխանցումների արքա
Բունդեսլիգայի պաշտոնական կայքը` ոչ առանց հպարտության, ներկայացրել է Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փայլուն վիճակագրությունն այս մրցաշրջանում:
Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ փուլում` «Պորտուի» հետ առաջին [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/18/77459/]խաղում[/url] (2:0) 2 գոլային փոխանցման հեղինակ դառնալով, Մխիթարյանը գլխավորեց եվրոպական թոփ-առաջնությունների ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստների ցանկը` շրջանցելով «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլին եւ «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին, որոնք կատարել են համապատասխանաբար 17 եւ 16 գոլային փոխանցում: