ԴԱՀԿ-ն հրապարակել է հունվարի 15-ից 19-ը ընկած ժամանակահատվածի վիճակագրությունը
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի հունվարի 15-ից 19-ը Ծառայությունը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացել է 2297 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 454 հեռախոսազանգի:
Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 6 բողոքի:
2018 թվականի հունվարի 15-ից 19-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1648 քաղաքացի: