211652_close_icon
views-count4977 դիտում article-date 21:54 01-06-2017

ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի հերթական նիստը

Հունիսի 1-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի հերթական նիստը: Նիստին մասնակցել են ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների և խորհրդակցական ձայնի իրավունքով խորհրդի կազմում ընդգրկված միջազգային հայտնի խորհրդատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստը վարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը, ով նշել է, որ նիստի օրակարգային հարցերն առնչվում են նախորդ նիստում քննարկված խնդիրների լուծման ընթացքի մասին ամփոփմանը, ինչպես նաև ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների քննարկմանը: Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ հարկային օրենսգրքի հետ կապված՝ «Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիա» ՀԿ անդամ հաշվապահների կողմից բարձրացված առաջարկները, դրանց փոփոխության տարբերակները՝ հիմնական շեշտը դնելով իրավական անորոշությունների վերացման և տնտեսվարողների գործունեության համար արդյունավետ պայմանների ստեղծման վրա: Եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի նիստի արդյունքներով որոշվել է շարունակել քննարկումները՝ գնահատելով առաջարկվողփոփոխությունների ազդեցությունը ինչպես գործարար և մրցակցային միջավայրի, այնպես էլ հարկային վարչարարության արդյունավետության համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր