211652_close_icon
views-count2486 դիտում article-date 17:26 22-01-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունվարի 19-ից 22-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 19-ից 22-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 20 դեպքից բացահայտվել է 18-ը։ Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 1 և թմրամիջոցի հայտնաբերման 9 դեպք: Բացահայտվել է անձի առևանգման 4, գողության 15, խարդախության 9, բռնաբարության կամ բռնաբարության փորձի և գույքի դիտավորությամբ ոչնչացման 2-ական, յուրացման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության 1-ական դեպք: Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 23-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր