5892 դիտում
10:13 20-01-2018
Կրակովում բանակցությունն, ի զարմանս շատերի, դրական ելք ունեցավ. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Կրակովյան բանակցությունները, ի զարմանս շատ փորձագետների, պաշտոնական մակարդակում դրական ելք ունեն: Արդեն իսկ առաջընթաց կա այն հարցում, որ հակամարտող կողմերի և համանախագահների հայտարարությունները բանակցությունների բուն նյութի վերաբերյալ չեն հակասում, ինչը նշանակում է, որ բանակցությունների առարկան ընդունելի է երկու կողմի համար: Տեսանելի է, որ բանակցությունները ներկայումս ընթանում են ոչ թե կարգավորման, այլ ստատուս-քվոյի պահպանման համար»,- «168 ժամի» հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով հունվարի 18-ին Կրակովում տեղի ունեցած Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման արդյունքներին:
Իր հերթին՝ շվեյցարացի փորձագետ Նիկոլյա Հայոսն ասել է, որ այս հանդիպումների ընթացքում բազում պայմանավորվածություններ են ձեռք բերվել:
«Նման պայմանավորվածություններ էին ձեռք բերվել նաև Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ընթացքում: Ինչո՞ւ դրանք շարունակություն չունեցան, քանի որ համանախագահները չունեն լծակներ՝ պարտադրելու այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք այդ պլատֆորմի վրա են կայացվում: Անկախ համանախագահների կամքից՝ հակամարտող կողմերը պետք է ցանկանան լրացուցիչ միջոցներ կիրառել, սակայն մեկ այլ հանգամանք ևս պարզ է, որ, եթե չկա ցանկություն՝ սրելու իրավիճակը շփման գծում, առանց մեխանիզմների ևս հնարավոր կլիներ առաջ շարժվել և սկսել բանակցություններ»,- ասել է նա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
5683 դիտում
17:23 26-04-2014
Ի զարմանս լրագրողների՝ ՀՀ նախագահի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, սիրալիր պատասխանեց նրանց հարցին
Այս բաժնից
1252 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2323 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»