Ի զարմանս շատերի՝ Սուրեն Խաչատրյանը` Լիցկան, Ամանորը դիմավորելու է Տաթևի վանքում և կենաց խմելու փոխարեն աղոթելու է
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը` Լիցկան, 2015 թ-ը դիմավորելու է Տաթեւի վանքում: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Սուրեն Խաչատրյանը՝ արձագանքելով հարցին, թե ինչպես է պատրաստվում դիմավորել Ամանորը:
«Եվ ոչ միայն ես ու իմ ընտանիքը, այլեւ բոլոր սյունեցիները, Սյունիքի համայնքապետերը, քաղաքապետերը, մյուս պաշտոնատար անձինք դեկտեմբերի 31-ին՝ ժամը 13.00-ից լինելու ենք Տաթեւի վանքում»,- ասաց մարզպետը:
Հարցին, թե Նոր Տարվա գիշերն ինչ բաժակաճառ է ասելու, պատասխանեց, որ ինքն աղոթքով է փորձելու իր բարեմաղթանքները տեղ հասցնել. «Աղոթելու ենք, որ մեր երկրին խաղաղություն լինի, ԼՂ հիմնահարցը հիմնովին լուծվի, մեր ժողովուրդն էլ լավ ապրի ու միասնական լինի»:
Փոխանցեց նաև, որ դրանից հետո մոտ հարազատները հավաքվելու են իրենց տանը եւ միասին դիմավորեն Նոր Տարին, ինչպես հայկական մյուս ընտանիքներում: