ԱԻՆ-ը 1 օրում 14 ահազանգ է ստացել փակ դռների վերաբերյալ
Հունվարի 19-20-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան, Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս և Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները: