Խամեսն ու Ռուդին «Բավարիայի» մարզման ժամանակ ընդհարվել են
«Բավարիայի» կիսապաշտպաններ Խամես Ռոդրիգեսի ու Սեբաստյան Ռուդիի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել:
Մարզման ժամանակ նրանք ընդհարվել են, որից հետո վիճաբանություն է սկսվել: Ֆրանկ Ռիբերին, Ջերոմ Բոատենգն ու Ռաֆինյանին երկուսին բաժանել են իրարից, իսկ ահա Արիեն Ռոբենը ֆուտբոլիստներին կոչ է արել շարունակել վեճը:
Մարզումից հետո կոլումբիացին հաշտվել է գերմանացու հետ, և իրար ձեռք են սեղմել: