«Բավարիայի» խաղացողները վիճել են մարզման ժամանակ. տեսանյութ
Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին և պաշտպան Ջերոմ Բոատենգը թիմի մարզման ժամանակ վիճաբանություն են սկսել:
Մարզման ժամանակ Բոատենգը վտանգավոր սահանկում է կատարել Լևանդովսկու նկատմամբ, ինչը զայրացրել է լեհ ֆուտբոլիստին և նրանց միջև վիճաբանություն է սկսվել:
Սակայն թիմի մյուս խաղացողներին հաջողվել է Բոատենգին և Լևանդովսկուն բաժանել իրարից:
Միջադեպից հետո «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան երկու ֆուտբոլիստին էլ ուղարկել է հանդերձարան, որից հետո մարզումները շարունակվել են: